ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐ
  • ArLeAM
  • WINEDOOR
  • ArLeAM AERO
  • Horeca
  • Export
ԽԱՆՈՒԹ
  • Մրգեր
  • Գինի
    • DOOR գինիներ
    • Ներմուծված գինիներ
  • Օ Դե Վի
  • Horeca Ալկոհոլ
    • Horeca Գինի
    • Horeca Օ Դե Վի
  • ArLeAM AERO Մենյու
  • Art Հավաքածու
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
  • Մեր մասին
  • Services
  • Համագործակցություն
  • Կարիերա
  • Vigen Badalyan's AI
Ծառայություններ
  • Horeca
  • Export
  • Այլ Ծառայություններ
SOCIAL NETWORK
  • ArLeAM
  • ArLeAM AERO
    • Menu
  • WINEDOOR
    • partnership
    • sommelier
  • Horeca
  • Shop
    • shop eau de vie
    • Door wine
    • fruits
    • imported wines
    • horeca eau de vie
    • Horeca Wine
    • Art Collection
  • Export
  • Wine
    • Door Wines
  • Eau De Vie
Arleam
  • About Us
  • Services
  • Become A Partner
  • Careers
  • Sommelier family
  • Artists
  • ArLeAM
  • ArLeAM AERO
    • Menu
  • WINEDOOR
    • partnership
    • sommelier
  • Horeca
  • Export
  • Shop
    • shop eau de vie
    • Door wine
    • fruits
    • imported wines
    • horeca eau de vie
    • Horeca Wine
    • Art Collection

Սիրով՝ Հայաստ անի այգիներից` աշխարհին

ՍՈՐՏՍՏՈՐ ՍՊԸ-ն Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի առաջատար ընկերություններից է, որտեղ համադրվում են արտադրությունը և ագրոարդյունաբերական նորարարական ծառայությունները։

Մենք մշակում ենք ավելի քան 80 հեկտար բարձրակարգ ինտենսիվ այգիներ ArLeAM բրենդի ներքո։

Հատուկ տեխնոլոգիաներով շշալցնում, բրենդավորում և վերավաճառում ենք պրեմիում գինիներ և Օ դե Վի՝ DOOR ապրանքանիշի ներքո, ու առաջարկում սպառողին WINEDOOR հարթակում՝ գինիների և ոգելից խմիչքների մասնագիտացված կայքում։

Մենք հյուրընկալում ենք ուղևորներին ArLeAM AERO ռեստորանում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի Պատվիրակությունների և VIP սրահում՝ առաջարկելով հարմարավետություն, անթերի համ և բարձրակարգ սպասարկում։

Բերում ենք նորարարական լուծումներ գյուղատնտեսության, հյուրընկալության և գինեգործության ոլորտներում՝ Հայաստանի սրտում։

  • 1815-rectangle-2-1-17622441470653.svg

    Taste the Love in Every Fruit Of ArLeAM Orchards.

    A brand built upon universal values, driven by intuition and pure love - with no added preservatives.

    Discover more
    1819-508-arleam-2-17622535905637.png
  • 1815-rectangle-4-17622523639098.svg

    WineDoor is an innovative online platform specializing in wine.

    Discover unique bottles from the world’s top wine regions. Connect with exclusive winemakers.

    Explore curated wine art collections.

    Discover more
    1823-518-image-4-2-17622544151599.png
  • 1815-rectangle-3-17622524037753.svg

    Gourmet Journeys Begin At ArLeAM AERO

    Located in Zvartnots International Airport’s Delegations and VIP Hall, our restaurant offers a refined dining experience for those who value comfort and taste. Order ahead, Eat, Drink, and Travel in VIP style.

    Discover more
    1827-516-image-5-1-1762254623366.png

Մեր Մասին

ArLeAM-ը նորարարական ապրանքանիշ է, որն առաջարկում է առանձնահատուկ հոգատարությամբ և բացառիկ սիրով աճեցված բնական, բարձրորակ արտադրանքներ։ Մենք սննդամթերքի և խմիչքի վստահելի մատակարար ենք և առաջարկում ենք այնպիսի արտադրանքներ, որոնց սպառումը ձեզ միայն հաճույք կպատճառի։

Մեր առաքելությունն է մատակարարել առողջարար, գեղեցիկ և բարձրորակ արտադրանքներ։

Այսօր մենք բրենդավորում և արտահանում ենք մրգեր, հյութեր, շոկոլադ, մեղր և տեղացի ֆերմերների շատ այլ արտադրանքներ, ինչպես նաև գինի, կոնյակ և Eau De Vie՝ DOOR ապրանքանիշի ներքո։

Մենք առաջարկում ենք հոգատարությամբ աճեցված, ձեռքով հավաքված և խնամքով ընտրված բնական արտադրանքներ՝ ցանկացած ճաշակի համար։ Եթե Դուք փնտրում եք թարմ մրգեր, համեղ հյութեր կամ առողջարար խորտիկներ՝ մենք պատրաստ ենք բավարարել Ձեր բոլոր պահանջները։

Այլ Ծառայություններ

ArLeAM-ում մենք հավատում ենք, որ ցանկացած արարում սիրո դրսևորում է, և հենց այս հավատն է մեզ ոգեշնչել ստեղծել մի ապրանքանիշ, որն այդ սերը կհասցնի ուղիղ ձեր տուն։

Նպատակ ունենալով ստեղծել որևէ յուրահատուկ բան՝ մենք վերածվել ենք համաշխարհային ապրանքանիշի, որը եվրոպական տեխնոլոգիաների օգնությամբ ներդրել է դիստրիբուցիայի և սպառման միջազգային մշակույթը։

Ապրանքանիշ, որը ստեղծվել է համընդհանուր արժեքների հիման վրա, առաջնորդվելով անկեղծ սիրով և հոգատարությամբ, առանց որևէ հավելանյութերի։

Մրգեր ArLeAM

 

ArLeAM-ի ինտենսիվ այգիների ավելի քան 25 հա տարածքում աճում են չորս տեսակի՝ միմյանցից տարբերվող, հյութալի և յուրահատուկ համային հատկանիշներով խնձորներ՝ Ռոյալ Գալա, Ռեդ Դելիշես, Գոլդեն Դելիշես և Գրեննի Սմիթ։ Յուրաքանչյուր տեսակ առանձնանում է իր արտաքին հատկանիշներով և յուրահատուկ գեղեցկություն հաղորդում այգիներին։ Խնձորի բերքահավաքը սկսվում է օգոստոսին՝ կարմրադեղնավուն Գալա խնձորներով, որին հաջորդում են կանաչադեղնավուն Գոլդեն Դելիշեսը և վառ կարմիր Ռեդ Դելիշեսը: Բերքահավաքն ավարտվում է սեպտեմբերին՝ հյութալի ու թթվաշ Գրեննի Սմիթ տեսականիով:

Հայկական ծիրանն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։ ArLeAM-ի ծիրանի այգիները զբաղեցնում են մոտ 11 հա տարածք և բացի հայկական ավանդական տեսակներից աճում են նաև եվորպական ծիրանի տեսակներ, ինչպիսիք են՝ Լունաֆուլ, Օրանժ ռուբիս, Ֆարալիա և Նելսոն։Քաղցրահամ ծիրանի բերքահավաքը սկսվում է հունիսին՝ Լունաֆուլ ծիրանի տեսակով, որին հաջորդում են Օրանժ Ռուբիսը, Ֆարալիան և վերջում Նելսոնը։ Ի տարբերություն հայկական տեսակների Նելսոնը համարվում է ուշահաս և բերքը հասունանում է օգոստոսին։

ArLeAM-ի այգիների քաղցրությունն ու գեղեցկությունը համալրում են մոտ 10 հա տարածք ունեցող տանձի այգիները, որտեղ աճում են Կոնֆերանս և Վիլյամս տեսակները։ Կոնֆերանսը շատ քաղցր է և բուրավետ, իսկ Վիլիամսն առանձնանում է իր յուրահատուկ համով՝ այն միաժամանակ և՛ քաղցր է, և՛ թթվաշ։

ArLeAM-ի ավանդական այգիներում բերքահավաքի մեկնարկը տրվում է հունիսին՝ բազմատեսակ կեռասների հավաքով, որոնք առանձնանում են հյութալի և քաղցր համային հատկանիշներով։

  • ՀՏՀ
  • Օգտագործման Պայմաններ
  • Գաղտնիության Քաղաքականություն
  • Առաքման Քաղաքականություն
  • Վերադարձ և Փոխհատուցում
  • Կապ Մեզ Հետ

© 2026 ArLeAM: Բոլոր իրավունքները պաշտպանված են: ՍՈՐՏՍՏՈՐ ՍՊԸ